Կոնկրետ ինձ համար արդեն կարևոր չի, թե ինչպես կլուծվի վերջին օրերին ու դեռ շարունակվող պայքարը քաղաքիս սրտում:

Կարևորն այն է, ինչ ես արդեն տեսա... իսկ ես տեսա հպարտությամբ, արժանապատվությամբ սեփական հողին կանգնող երիտասադներ, ովքեր չընկրկեցին գոնե ակնթարթ ու իրենց պահանջից ետ չկանգնեցին, «դուխ»-ով ասեցին ու արեցին, հա՛, ասեցին ու արեցին, ոչ թե մենակ ասեցին ու արտաքին տեսքի ամեն մանրուքին ղզիկավարի ու ռաբիզ ձևերով հետևելով թաքնվեցին իրենց մեքենաների ու pub-երի մեջ:

Տամարդավարի կանգնեցին մինչև վերջ ու դեռ կանգնած են:

Շա՜տ երկար կգրեի, ուղղակի ներվերս էլ չի հերիքի ու ներսումս կուտակված անվայել բեռերի տարափ կթափեմ ոմանց գլխին (ընդ որում 2 բարիկադների հետևում կանգնած):
Դրա համար կարճ կկապեմ ու կասեմ ամենակարևորը՝
ՄԵՆՔ ԳՏԱՆՔ ՆՐԱՆՑ, ՈՒՄ ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆՔ... ՄԵՆՔ ԳՏԱՆՔ ՄԵ՛Ր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Արսեն Սարգսյան՝ ֆեյսբուք