Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» , այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ռամոսի հանդիպումը ակումբի ղեկավարության հետ տեղի է ունեցել նախօրեին՝ մադրիդցիների մարզաբազայում: 29-ամյա պաշտպանը հաստատել է, որ մտադիր է լքել «Ռեալը» :
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» պոտենցիալ գնորդներից Ռամոսի պայմանագրով նախատեսված գումարի (180 մլն եվրո) փոխհատուցում չի պահանջի:
Սակայն իսպանացիները կփորձեն լուրջ փոխհատուցում ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ո՛չ Ռամոսը, ո՛չ էլ «Ռեալը» մտադիր չեն հրապարակավ հայտարարություններ անել, նայց կողմերի դիրքորոշումները պարզ են. ոչ ոք փոխզիջումների չի գնա: Ակումբը Ռամոսին նոր պայմանագիր չի առաջարկի, իսկ ֆուտբոլիստն էլ իր հերթին չի համաձայնի մասնակցել որևէ բանակցության՝ այդ թեմայով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Ռամոսին կարող են փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: