Մադրիդի «Ռեալը» մերժել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին վաճառելու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»՝ այս անգամ 50 միլիոնանոց առաջարկը, տեղեկացնում է Independent-ը։
Մանկունյանցիները 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկում են 55 մլն եվրո 5 մրցաշրջանի համար։ Եթե նա որոշի տեղափոխվել անգլիական ակումբ, առաջին մրցաշրջանի համար կստանա 12 մլն եվրո։
Ավելի վաղ նշվում էր, որ Ռամոսը չի կարողանում համաձայնության գալ «արքայական ակումբի» հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Իսպանացին ցանկանում է տարեկան ստանալ տարեկան 10 մլն եվրո, սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռ չի համաձայնվում։