Ինչպես հայտնի է, Բաղրամյան պողոտայում շարունակվում է ցուցարարների խաղաղ հավաքը: Այն ուղեկցվում է երգով, պարով և տարբեր խաղերով: Սակայն, այս խաղաղ հավաքը փորձում են սադրել մարդկանց մեջ հայտնված «անհայտ ծագումով» անձիք: Այսպիսի մի դեպք գրանցվեց այսօր:
Երկու կին՝ մխրճվելով հավաքի մասնակիցների մեջ, բռնության և հարձակվելու կոչեր էին անում: