Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի կարողանում համաձայնության գալ Սերխիո Ռամոսի հետ՝ վերջինիս պայմանագրի երկարաձգման շուրջ: Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականին:
Marca-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտպանին տարեկան 7,5 միլիոն եվրո է առաջարկել, սակայն ֆուտբոլիստն այդ առաջարկը մերժել է: Ռամոսը ցանկանում է ակումբում տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ:
Ավելի վաղ մամուլում նշվում էր, որ «Մանչեթեր Յունայթեդը» պատրաստ է իպանացի պաշտպանի համար 50 միլիոն եվրո վճարել և փոխանակել դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: Սակայն մադրիդցիները մերժել են մանկունյանցիների առաջարկը: