ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել են ներքաղաքական ու էներգետիկ անվտանգության մասին հարցեր: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Կառավարության ներկայացրած թվերն օբյեկտիվ են, բայց Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մենք ունենանք անվտանգ էներգետիկ համակարգ։
Նա նաև հայտնեց, որ աուդիտ պետք է իրականացվի ՀԷՑ-երում։
Շարմազանովը անդրադարձավ Նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպմանը` հիշեցնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բաց և թափանցիկ աուդիտ իրականացնելու մասին:
Հարցին, թե կասեցվելու է արդյոք էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, Շարմազանովը պատասխանել է. ««Ես այն պաշտոնյան չեմ, ով իրավասու է ասել` կասեցվելու է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, թե ոչ»։
Նա ողջունեց Բաղրամյան պողոտայում հավաքված և պայքարող իրենց «քույրերին» և «եղբայրներին», ինչպես նաև բարձր գնահատեց ոստիկանության վերջին օրերի «բարյացակամ» աշխատանքը։