Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև կենդանի պատ կազմած մի քանի պատգամավորներ հանդիպել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասաց Հովհաննես Մարգարյանը: Ըստ պատգամավորի, ոստիկանապետը երդվել է անգամ, որ ոստիկանությունը ուժով չի բացելու Բաղրամյան պողոտան։
Նշենք, որ մինչ դա ոստիկանապետը ասել էր՝ «Սա մեր բոլորի քաղաքն է, մենք ենք այս ժողովրդի պաշտպանը։ Կանգնեք, սթափեցրեք, ազգի ընտրյալ եք։ Պրոսպեկտ եք փակում։ Սա փոքր երկիր ա, փոքր երկիր»,- դիմելով Բաղրամյան պողոտայում կանգնած պատգամավորներին, զայրացած տոնով նշել է ոստիկանապետը: