«Հավաստի աղբյուրները հայտնում են, որ իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել էքստրադիցիայի ենթարկել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում վարած բեռնատարը 2013- ին բախվել էր մարդատար ավտոբուսին։ Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 զոհ էր եղել , իսկ ռուսները Հարությունյանին դատարան էին տարել կանացի խալաթով։ Հայ վարորդին Տվերի դատարանը դատապարտել էր 6 տարի 9 ամիս ժամկետով։ Հայկական կողմը տևական ժամանակ փորձում էր հասնել նրան, որ Հարությունյանը հանձնվի ՀՀ-ին, բայց ապարդյուն։ Փաստորեն այս հարցը ևս Բաղրամյան պողոտան փակած երիտասարդների շնորհիվ կլուծվի»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին էքստրադիցիայի կենթարկեն. «ՀԺ»
