Ռուսաստանը պնդում է, որ մայդան է, հայերը հակադրաձում են, «մայդան չէ»։ Ի վերջո, ինչ՞ է «ՄԱՅԴԱՆԸ», որից կարելի է վախենալ։ Մայդան նշանակում է հրապարակ։ Այդ հրապարակը իրականում կոչվում է ՄԱՅԴԱՆ ՆԵԶԱԼԵԺՆԸՍՏԻ, այսինքն, Անկախության հրապարակ։ Նրանք սկսեցին իրենց անկախության պայքարը հենց այդ հրապարակից։ Ուկրաինացու համար մայդանը սրբավայր է։ Այնտեղ են կատարվել միշտ բոլոր կարևորագույն և ճակատագրական քաղաքական իրադարձությունները, այնպես, ինչպես մեզ մոտ Ազատության հրապարակն է։ Ռուսաստանը ատում է ՄԱՅԴԱՆԸ և դա հասկանալի է, քանի որ այդ մայդանում նա կորցրեց իր վերահսկողությունը Ուկրաինայի նկատմամբ։ Հիմա գանք Հայաստան։
Ինչու՞ են Ռուսաստանից հնչում սպառնալիքներ կամ մեղմ ասած մտահոգություններ, որ Հայաստանում սկսվում է «մայդան»։ Որովհետև Ռուսաստանը վախենում է, որ արդյունքում նա կկորցնի իր վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանին կարելի է հասկանալ, քանի որ այն գերտերություն է և ունի կայսերապաշտական նկրտումներ։ Բայց հասկանալի չէ այն հայ մարդկանց դիրքը, որոնք այդ բառը լսելիս խուճապահար վրա են տալիս, որ «Չէ, չէ, սա մայդան չէ, հանկարծ չմտածեք, որ սա մայդան է» ու դրանով ցանկանում են հավատարմություն ցուցաբերել Ռուսաստանին։ Հավատարմություն ցուցաբերելով Ռուսաստանին, անհավատարմություն է ցուցաբերվում ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ։
Ինչ է, մենք չենք ուզում՞ լինել անկախ ու ազատ։ ՄԱՅԴԱՆԱ—ՄԱՅԴԱՆՉԻ հարցին միայն մեկ պատասխան պետք է լինի, որ հայը տա, այն է`«մենք մայդան չենք ուզում միայն նրա համար, որ այնտեղ զոհեր եղան։» Իսկ «մայդանի» նպատակը ազգային ազատագրական պայքարն էր, որի ուղին և ընտրությունը ուկրաինացիներինն է։ ԴՈՒՔ ԷԼ ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԵՔ ԱՆԱԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ, ՀԱՅԵՐ։ Թե՞ անկախություն մեզ պետք չէ ու ԳԱՂՈՒԹ լինելը ավելի հաճելի է։ ԲԱ, ԷԼ ԻՆՉՈՒ ԵՔ՞ ԳՈՌՈՒՄ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱ–ՅԱՍ–ՏԱՆ։
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Սյուզան Սիմոնյանը: