ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի նախիջևանյան սահմանի հատվածում իրավիճակն արդեն 2 օր է լարված է։ Մեր տեղեկությունների համաձայն, հակառակորդը այս ուղղությամբ վերջին տարվա ընթացքում կրակահերթ ընդհանրապես չի իրականացրել: Այս տեղամասը համարվում է համեմատաբար խաղաղ: 

YerevanNews.am-ի տեղեկություններով լարվածության արդյունքում, հայկական կողմն ունի վիրավորներ: Տղաները Սիսիանի շրջանից են՝ Շաղաթ, Բռնակոթ, և Շաքի գյուղերից։ Շաղաթ գյուղի բնակիչը ծնկի հատվածում ստացել է վիրավորում, ում երեկ տեղափոխել են Երևան, հնարավոր է ոտքը կորցնի: Բռնակոթ գյուղից զինծառայողի ձեռքն է վիրավորվել։

Նշենք նաև, որ երեկ հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաև ՀՀ ԶՈւ երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ: