Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին:

Հիշեցնենք նաև, որ հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաև ՀՀ ԶՈւ երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ: