Երեկ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի առաջարկի մերժումը և Բաղրամյանի պողոտայի փակ պահելը նշանակում է,որ "Ո՛չ թալանին" սոցիալական շարժումը ոմանք վերածում են ՔԱՂԱՔԱԿԱՆ պայքարի,որը բացարձակ ձեռնտու չէ ո՛չ հասարակությանը,ո՛չ էլ հանրահավաքի մասնակիցներին,ովքեր հանդես են գալիս ՀՀ քաղաքացիների 99,9 % անունից...

Շատ ուրախ եմ,որ կան քաղաքացիական ակտիվիստներ,որոնք շատ լավ հասկանում են այս խնդիրը և հանդես են գալիս կառուցողական տեսանկյունից....Նրանցից է "Ո՛չ թալանին" նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը,ում վերջին հարցազրույցը aravot.am կայքին կոմպրոմիսային է և համընկնում է ԲՈԼՈՐԻ շահերին...

Մեր քաղաքացիական ակտիվիստները շատ լավ հասկանում են,որ իշխանությունները 100% չէին ընդունի իրենց ներկայացված ՎԵՐՋՆԱԳԻՐԸ...Դա մեծ վնաս կհասցներ իշխանությունների վարկանիշին...Ո՛չ մի երկրում և ո՛չ մի իշխանության համար դա ԱՆՀԵՏԵՎԱՆՔ չէր մնա...Իսկ այս կոմպրոմիսային որոշումը թույլ կտա մեր ակտիվիստներին շարունակել պայքարը "բիբինանմանների" դեմ և հարցը տեղափոխել իրավական ոլորտ՝բացահայտելով ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների փաստերը և աուդիտորներին "օգնել" ապացուցել,որ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը մեծ մասամբ այդ չարաշահումների պատճառով հասցված վնասների փոխհատուցուման փորձ էր,որը հանցագործ Ե.Բիբինը և նրա համախոհները փորձում էին ստանալ ժողովրդից...

Հ.Գ.Հուսով եմ,որ այսօր "Ո՛չ թալանին" նախաձեռնության անդամները կշռադատված որոշում կընդունեն և կապացուցեն,որ այս շարժումը ՈՉ մի կապ չունի "մայդանների" հետ...Ծայրահեղական և քամսիմալիստական հայտարարությունները փակուղի են տանում "շարժումը"...

Գագիկ Համբարյան` ֆեյսբուք