«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է: Ընկերները փորձում են իրեն հանգստացնել: Շուշանյանը մի որոշ ժամանակ նույնիսկ արտասվեց: Նրա ընկերներն էլ, համախոհներն էլ լացում էին:

Շուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատասխնատվության զգացում է այս վիճակում եւ ընկերները փորձում են սփոփել նրան, որ մեղավոր չէ ոչ մի բանում. իրենից ինչ հասնում էր, նա արեց խաղաղության համար: Նրան նաեւ մխիթարում էր Բագրատ սրբազանը: Մի փոքր հետո նա հանդես կգա հայտարարությամբ: Մաքսիմ Սարգսյանն էլ հենց նոր հայտարարեց. «Մեր պայքարը որոշ անձինք փորձում են օգտագործել այլ նպատակներով. թույլ չենք տալու»:

Էդգար Ամիրխանյան՝ ֆեյսբուք