Քիչ առաջ ոստիկանության կողմից եղավ հայտարարություն, համաձայն որի պետք է առգրավվեն «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամանները: Հայտարարության մեջ նշվում էր մասնավորապես, որ հարուցվել է նաև քրեական գործ՝ ուրիշի գույքին դիտավորյալ վնաս հասցնելու համար: Այս մասին հայտարարեց ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը:

Ցուցարարները չհամաձայնվեցին արված հայտարարության հետ: Ի նշան բողոքի երիտասարդները շարք կազմած նստեցին աղբամանների դիմաց և սկսեցին ոտքերով հարվածել ու վանկարկել. «Չենք տալու»: Ցուցարարները պահանջեցին նաև աղբամաններն առգրավելու որոշումը բազմացնել 15 հազար օրինակից և բաժանել ցուցարարներին:

Ուղիղ կապին Բաղրամյան պողոտայից կարող եք հետևել այստեղ