Վաղը՝ հունիսի 30-ը նման չէ մյուս օրերին։ Ըստ ԱՄՆ-ի ՆԱՍԱ-ի աստղագետների հետազոտության, վաղը՝ երեքշաբթի օրը տևելու է մի վարկյան ավելի երկար։ Դանդաղելու է երկրագնդի շարժումը, ինչը պատահում է մի քանի տարին մեկ անգամ: Այս անգամ այդ օրը կլինի հունիսի 30-ը։
Այս երևույթը աստղագետները կոչում են «վայրկյանային ցատկ», որը 2000 թ.-ից կրկնվել է 4 անգամ։
Աստղագետները չեն կարող կոնկրետ ժամանակ սահմանել այս երևույթի իրականացման համար։ Սա կապ ունի երկրագնդում կլիմայական փոփոխությունների, սառուցային շերտի, ինչպես նաև երկրագնդի շերտի վրա կատարված փոփոխությունների հետ։