«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է չվաճառել պաշտպան Մարկ Բարտրային:
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը շատ կարևոր դեր է խաղում իր թիմում և մտադիր չէ կորցնել նրան, հայտնում է TMW-ն:
Այժմ կապտանռնագույնները ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարում պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
Ավելի վաղ մամուլում նշվում էր, որ Բարտրայի ծառայություններով հետաքրքրված են «Պորտուն», «Ինտերը», «Տոտենհեմը», «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»:
Հավելենք, որ 2014-15 մրցաշրջանում Բարտրան «Բարսելոնայի» կազմում 25 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: