Այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին հունիսի 26-ին ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների արդյունքում զոհված շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանին։

Հուղարկավորությանը ներկա էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-գնդապետ Յու․Խաչատուրովը։

Արմանը ծնվել էր1987 թ․, ամուսնացած էր ուներ 2 զավակ՝ փոքրը ընդամենը 9 ամսական էր, մեծ երեխան 2 տարեկան։

Ծառայության էր անցել անցյալ ձմեռ՝ կայուն եկամուտ ունենալու համար, սակայն բարեկեցիկ ապագայի երազանքը գնաց հանուն Հայրենիքի։ Ընտանիքի սոցիալական իրավիճակը շատ ծանր է՝ ընտանիքի աշխատողը մնաց Արմանի հայրը, ով հովիվ է։

Նշենք, նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը Արմանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով է պարգևատրել։