ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր գերմանական ARD հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ քաղաքականությունից հետո որոշել է զբաղվել իրավագիտությամբ և գրականությամբ, ինչպես նաև մասնակցել սպորտային և հանրային միջոցառումների: 
Ընդ որում գերմանական հեռուստաընկերության այն հարցին, թե երկար ժամանակ է զբաղվում եք քաղաքականությամբ և զբաղեցնում եք ղեկավար պաշտոններ, այժմ էլ վեց տարի պետք է երկրի նախագահ լինեք, Պուտինը պատասխանել է, որ ինքը համաշխարհային քաղաքականության մեջ ամենաերկարակյացը չէ: Նա նաև ավելացրել է, որ Եվրոպական քաղաքականության մեջ եղել են այնպիսի քաղաքական գործիչներ, որ իրենից ավելի երկար են քաղաքական ղեկավար պաշտոններ զբաղեցրել: Այդպիսի քաղաքական գործիչներ եղել են թե Եվրոպայում, թե Հյուսիսային Ամերիկայում, այդ թվում նաև Կանդայում: 
Նշենք նաև, որ ապրիլի վեցին և յոթին Պուտինը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա: