««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն պատրաստվում է տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե: Երեկ Արտակ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր աշխատանքից:

Հարությունյանը նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի թիմակիցը: Սակայն, մինչ կձևավորվեր քննչական կոմիտեն, նա նշանակվեց ՃՈ պետ: Հավելենք, որ Արտակ Հարությունյանն ասել է, որ համակարգից հեռանալը պայմանավորված է առողջական խնդիրներով»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: