Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական ARD հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Սիրիա հարցին:
Հաղորդավարի այն հարցին, թե Ռուսաստանի դիրքորոշումը Անվտանգության խորհուրդում տարբերվում է Արևմտյան դիրքորոշումից և ինչպես է դիտում Ռուսաստանը Սիրիայում դեպքերի հետագա զարգացումը Պուտինը պատասխանել է, որ անհապաղ պետք է վերջ տալ ռազամական գործողությունները երկու կողմերի միջև, ինչպես նաև զենքի մատակարարումը կողմերից մեկին:
«Մեզ բազմիցս մեղադրում են Ասադին զենք մատակարարելու մեջ, սակայն պետք է նշել, որ առաջին հերթին գործող լեգիտիմ կառավարությունների զենք մատակարարելու ոչ մի արգելք գոյություն չունի, իսկ երկրորդը, ինչպես նշում են ամերիկյան աղբյուրները, այդ թվում New York Times պարբերականը սիրիացի ապստամբները վերջերս ստացել են 3.5 հազար տոննա զենք և զինամթերք: Հենց դա է պետք է կասեցնել, քանզի գյություն ունեն միջազգային իրավունք, միաջազգային- իրավական նորմեր, որոնցով արգելվում է զենքի մատակարարումը այն միություններին, որոնք փորձում են զենքի միջոցով հասնել երկրում վիճակի ապակայունացմանը:
Մենք բազմիցս ենք նշել մեր դիրքորոշման մասին, որը կայանում է նարնում, որ չենք ցանկանում Ասադի հրաժարականից հետո հետո երկրում ստեղծվի այնպիսի անկայուն իրավիճակ ինչպիսին կա Լիբիայում, Իրաքում և մեր դիրքորոշումը նրանում է, որ բոլոր կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ներկայացնեն իրենց շահերը»: