Նախորդ ուրբաթ օրը, Թունիսում՝ Սուսեի պանդոկում իրականացված ահաբեկչական գրոհի արդյունքում զոհվել են 38 զբոսաշրջիկներ։ Ոմանք էլ կարողացել են փրկվել, սակայն շատ ծանր հիշողություններով: Ներկայացնենք նրանցից մեկը.

Բրիդանացի Սառա Ուիլսոնը պատմում է «Sky News»-ին. «Երբ կրակոցները սկսվեցին, փեսացուս անմիջապես դիմացս կանգնեց, որպեսզի պաշտպանի ինձ. նա երեք կապարներով վիրավորվեց իմ կյանքը փրկելու համար։ Ես պարտական եմ նրան։ Նշանածիս վիրավորվելուց հետո ասեց, որ սիրում է ինձ և ես անմիջապես պետք է թաքնվեմ մի ապահով տեղում։ Սա ամենաարի քայլն էր ինձ համար։ Չնայած իր ստացած ծանր վերքերին, նա բուժում է ստանում և ես աղոթում եմ, որ ապաքինվի և վերադառնա ինձ մոտ։ Կյանքում չեմ մոռանա այս սարսափելի դեպքը»։