ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ներողությունն է հայտնել Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազ Կամալա Հարիսից ապրիլի 5-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ հնչած հաճոյախոսության համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: 
Նշենք, որ այդ օրը ԱՄՆ նախագահը, ներկա գտնվելով բարեգործական երեկոի, Հարիսին անվանել է «երկրում նահանգների ամենահմայիչ դատախազը, ինչպես նաև ավելացրել էր, որ Հարիսը աչքի է ընկնում իր փայլուն ուղեղով և իր գործին նվիրվածությամբ:
Նախագահի ելույթի առաջին մասը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության մոտ:Շատերը Օբամայի այս խոսքերը անարդար են համարել,որին հանդիպում են կանայք, երբ նրանց մասին կարծիք են կազմում ոչ թե կատարած աշխատանքի, այլ արտաքին հատկանիշների համար:
Ինչպես հայտնել է Սպիտակ Տան մամլո խոսնակ Ջեյ Կարնին Օբաման զանգահարել է Հարիսին, որպեսզի իր ներողամտությունը հայտնի: Նախագահը չի ցանկացել վիրավորել Հարիսին` նվազեցնելով վերջինիս մասնագիտական կարողությունները:
Իր հերթին Հարիսի մամլո քարտուղար Ջիլ Դյուրանը նշել է, որ նախագահին և գլխավոր դատախազին միավորում է համագործակցության և փոխըմբռման երկար տարիներ, սակայն չի նշել թե արդյոք Հարիսը նեղացել է Օբամայից: