Պաղեստինյան լուրերի հրապարակմամբ` տեղեկություններ են տարածվել սպասվելիք 7,8 աստիճանի հզոր երկրաշարժի մասին, որի պատճառով փուլ են գալու Պաղեստինի տների 70 տոկոսը։
Ըստ գիտնականների հետազոտությունների՝ քարտեզում նշված տեղում վերջին երկրաշարժն է պատահել 1900 թվականին և սարսափելի ավերներ է գործել։ Գիտնականներն ասում են, որ 100 տարին մեկ Միջին Արևելքի մարդաբնակ վայրերում երկրաշարժ կպատահի և մեծ հոգեկան և նյութական կորուստներ կպատճառի։
Գիտնականները հորդորում են Իսրայելի կառավարությանը երկրաշարժի կանխազգուշացնող սարքեր տեղադրել Իսրայելի տներում, հատկապես այն տներում, որոնք կառուցվել են անցյալ դարի 80-ական թվականներին։