Իտալիայի նավատորմը սկսել է Միջերկրական ծովում որոնումներ իրականացնել և ջրից դուրս է բերել նախորդ ապրիլին սիրիացի և իրաքցի 800 փախստականներ տեղափոխող խորտակված նավում գտնվող դիակները։ Կցված նկարում ակնհայտ երևում է, թե ինչպես են մեծաթիվ փախստականներ տեղավորվում փոքր նավերի մեջ, որպեսզի հասնեն եվրոպական ափեր։
Իտալիան այս արարքով ցանկանում է արար աշխարհի ուշադրությունը հրավիրել փախստականների դրության վրա։ Իտալիան նախորդ և այս տարի ամենամեծ թվով փախստականների է ընդունել։
Միայն այս տարում Իտալիայում ապաստան է գտել 68 000 փախստական, ովքեր ժամանել են Միջերկրական ծովի ափերից։