«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր հայրենի կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստին արտահերթ կարգով «բերման են ենթարկվում» նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչները:

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկու օր է՝ զանգահարում են ՀՀԿ-ական պատգամավորներին և պահանջում տարբեր երկրներում անցկացվող հանգիստը թողնել ու շտապ վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու կառավարության հրավիրած նիստին:

Պատգամավորները ստիպված են տուրք տալ «ճնշումներին», քանի որ գործադիրը մտադրություն ունի վարկային համաձայնագիր վավերացնել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: