Ինչպես և ենթադրվում էր, Դորտմունդի «Բորուսիան» 1 տարով երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ։
Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էին մի շարք առաջատար ակումբներ։
Հավելենք նաև, որ անցած մրցաշրջանում Գյունդողանը Գերմանիայի առաջնությունում 23 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: