Այս օրերին շատերին է հետաքրքրում, թե ինչու ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում՝ ընդդեմ Բաղրամյանում մնացած ցուցարարների, որոնց քանակն ակնհայտորեն նվազել է, այն էլ խիստ է նվազել։ Կարծում եմ, որ Ոստիիկանությունում քաջ գիտակցում են, որ ուժային միջոցների դիմելու համար դեռ առնվազն վաղ է.
ավելի լավ է մի քանի օր էլ համբերել, երբ հավաքը վերջնականապես կմարգինալիզացվի ու կձանձրացնի թե՛ հավաքվածներին, թե երևանի քաղաքացիներին ու բնակչության մեջ օբյեկտիվ պահանջ կձևավորվի՝ վերջապես բացելու պողոտան, քանի որ անկապպ ամեն ինչից, բազմաթիվ մարդկանց համար խնդիր է դարձել դրա փակ լինելը։ Ոմանց համար դա պրոբլեմատիկ է՝ աշխատանքի ու տուն գանալու համար, ոմանց համար էլ պարզապես օր-օրի մեծացող հիասթափության աղբյուր է։
Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ հիմա ցույցի կառավարումն անցել է մի կոնտինգենտի ձեռքը, որը հայտնի է նրանով, որ միշտ մասնակցում է բոլոր ցույցերին ու երբեք չի գնում մինչև վերջ, ոստիկանությունն ու իշխանությունները ոչ մի խնդիր չունեն։ Ըստ ամենայնի, ամեն ինչ ընթանալու է Քաղաքապետարաննի առջև արվող նստացույցի սցենարով, առավել ևս, որ դեմքերն էլ նույնն են։ Հեսա էլի կմնան մի քանի օր ու երբ տեսնեն, որ էլ բանի տեղ դնող չկա, ինչ որ էկսցեսս կհրահրեն՝ ասենք վրաններ կփորձեն տեղադրել, ոստիկանությունը կմիջամտի, վրաններն էլ, դրանց տեղադրողներին էլ դուրս կհանի Բաղրամյանից, լավագույն ավանդույթների համաձան՝ Կիվիրյանին էլ կգցեն գետնին, կհետևեն դատական պրոցեսսները ու ֆեյսբուքյան աղաղակը ու ամեն ինչ կվերադառնա նորմին։
Միակ ցավալին այն է, որ արդեն մյուս անգամ եթե հարկ լինի Բաղրամյանը փակելու, շատ մարդիկ էլ չեն ունենա այն ոգեշնչումն ու ձիրգը, որն առկա էր, քանի որ այսօրվա Բաաղրամյանի հերոսները աստիճանաբար արժեզրկում են թե՛ Բաղրամյան փակելու կոնցեպտը, թե առհասարակ՝ փողոցային պայքարի միջոցները։
Գուրգեն Վարոսյան՝ ֆեյսբուք