Որտե՞ղ էիք 5-6 տարի։ Ասում են՝ ձեր շանն առել, փակվել էիք Գառնիում՝ մայրաքաղաքից հեռու, թատրոնից հեռու, թշնամի-բարեկամներից հեռու…
-Խռովել էի աշխարհից… Թատրոնից էի խռովել, ընկերներիցս, իշխանավորներից էի խռովել։ Փախել էի։ Նյութապաշտությունից էի փախել, քաղքենիությունից, սիրո, բարության, արժանապատվության ու վեհության պակասից, սառնությունից, գորշությունից, արվեստի արժեզրկումից, թատրոնի նվաստացումից։ Քաոսից։
Ինձ մտավորական եք ասում. գիտե՞ք, եղավ մի պահ, երբ ցանկանում էի գետնանցումներում շրթհարմոն նվագելով փող աշխատել։ Իմ կարծիքով՝ ավելի լավ էր շրթհարմոն նվագել, քան սողալ իշխանավորների ոտքերի տակ կամ իջնել անարվեստ, անճաշակ ներկայացումներում խաղալու աստիճանի։ Փողոցում շրթհարմոն նվագող մտավորական կլինի՞…
Ես այսպիսին եմ ու չեմ ուզում ուրիշ լինել։
Սոս Ջանիբեկյանը հրապարակել է իր հայրիկի խոսքերը ֆեյսբուքյան էջում։