Այսուհետ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն բժիշկները, ովքեր կխախտեն արհեստական ընդհատման օրենքի պահանջները։ Կառավարության այսօրվա նիստին նախագիծը ներկայացնող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ օրենքների նախագծերի ներկայացումն ուղղված է հղիության չհիմնավորված, ներառյալ սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելմանը։
«Այդ խնդրի լուծման նպատակով նախագծերով առաջարկվում է բժիշկների համար սահմանել պահանջ` հղիության ընդհատման համար դիմած կնոջը եռօրյա ժամկետ տրամադրել վերջնական որոշում կայացնելու համար: Հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման համար ներկայացվող պահանջները, սահմանվում են բժիշկների կողմից հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո կնոջը տրամադրվող տեղեկատվության ծավալները, դրա հետ կապված բժշկական փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տվյալները»,- նշեց նա։