Եվրագավաթների 2015-16թթ. խաղարկությունների առաջին խաղերում տարած 3 հաղթանակի և 1 ոչ ոքիի շնորհիվ Հայաստանը 3 տեղով առաջադիմել է ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում և այժմ 48-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայում երեկ «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց բոսնիական «Զրինսկիին», «Ալաշկերտը» 1:0 հաշվով առավելության հասավ  շոտլանդական «Սենտ Ջոնսթոնի» նկատմամբ, «Ուլիսը» հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի» հետ:

Իսկ Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» 2:1 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» նկատմամբ: