Սիրիայի Հնությունների ինստիտուտի տնօրենը հայտարարել է, որ դահեշականները ամենաանմարդկային եղանակներով քանդում են Պալմիրայի դարավոր արժեք ունեցող հնությունները։
Նրանք երեկ քանդել են Պալմիրայի թանգարանի այգում տեղադրված «առյուծ աստծո» արձանը։
Այս քանդակը յուրահատուկ հնության նմուշ էր, որի բարձրությունն էր 3 մետր, իսկ քաշը՝ 15 տոննա։ Քանդակը պատկանում էր մեր թվարկությունից առաջ առաջին դարին։
Սիրիայի Հնությունների ինստիտուտի տնօրենը հայտնել է. «այս յուրահատուկ քանդակի ոչնչացումը դահեշականների ամենամեծ ոճիրն է հնությունների նկատմամբ»։