«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է «Ռեալ» տեղափոխությանը. 28-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է եկել մադրիդյան ակումբի հետ՝ 5-ամյա պայմանագրի շուրջ, հայտնում է չիլիական La Tercera պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիդալն «Արքայական ակումբի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի տրանսֆերային առաջնային նպատակն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» որոշել է հրաժարվել ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից՝ նրա անվան հետ վերջերս կապված սկանդալի պատճառով:
Հավելենք նաև, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, թե Վիդալն արդեն մեկ ոտքով «Արսենալում» է: