Ավարտված ուսումնական տարում Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը 25 շրջանավարտ է տվել: Նրանք հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներն այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում են ստացել: Տարիներ հետո այսօրվա շրջանավարտներից շատերն արդեն սպայական ուսադիրներով համալրելու են բանակի շարքերը: