Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Բաղրամյան պողոտայում 14 օր նստացույց անող ցուցարարներից մի քանիսին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով պողոտայում էր, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու բերման ենթարկված ցուցարարների հետ: «Բացառված է ուժի կիրառումը:

Եթե վարչական իրավախախտումների ընթացակարգերով է՝ բնականաբար, իսկ եթե քրեական գործ կլինի՝ այլ ընթացք կստանա: Կարծում եմ՝ երեք ժամ հետո բոլորին բաց կթողնեն», – նշեց Պողոսյանը: Հավելենք, որ պողոտայի երթևեկությունը վերականգնվել է: