Ամիսներ առաջ Լոնդոնից 3 երիտասարդ աղջիկներ են անհետացել։

35 րոպեանոց տեսանյութում երևացող կանաք գտնվում են Սիրիայի Ալ Րաքքա քաղաքում: Նրանցից մեկը ատրճանակ ունի ձեռին, իսկ մյուսի կոշիկը եվրոպական արտադրության է։

Ալ Րաքքա քաղաքը այժմ դահեշականների իշխանության տակ է գտնվում։ Տեսանյութը նկարահանվել է թաքնված տեսախցիկով, երբ տեղացիները կասկածել են կանանց հայտնվելու փաստը։

Լոնդոնում այս ընտանիքի փաստաբանը տեսանյութը ֆեյսպուքում տեսնելուց հետո հայտնել է, որ հնարավոր է նրանք լինեն անհետացած աղջիկները, քանի որ նրանցից մեկը հեռախոսով ծնողին տեղեկացրել էր, որ ինքը և ընկերուհիները ծայրահեղ մուսուլմանականների հետ են ամուսնացել և ծառայելու են այս խմբին։