Երեկ Հանքավանում «Բանանց» - «Գանձասար» ընկերական խաղն ընդհատվել է 75-րդ րոպեին, քանի որ խաղադաշտում լարվածություն է առաջացել, կրքերը բորբոքվել են, և կողմերը որոշել են չշարունակել հանդիպումը:
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վեճից 15 րոպե առաջ հաշիվը 3:1 է եղել՝ հօգուտ «Բանանցի»:
Հավելենք նաև, որ «Բանանցը» վերադառնալու է Երևան հուլիսի 8-ին, իսկ հաջորդ օրն ակումբի մարզաբազայում մրցելու են Արամ Ոսկանյանի և Արթուր Ոսկանյան թիմերը՝ «Բանանցն» ու «Բանանց-2»-ը: