Ռուս հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է պարտքերի մասին, հայտնում է Газета-ն։
«Մենք մինչ օրս ամբողջությամբ չենք վճարել բուժման ծախսերը։ Այնտեղ, կարծեմ, 106.000 դոլար պարտք ունենք։ Մենք դեռ չենք վճարել»,- պատմել է նա։
Երգչուհու հայրը պարզաբանել է, որ պարտքերը մնացել են, մասնավորապես, ռուբլու փոխարժեքի անկման պատճառով։ Նրա խոսքով՝ Ժաննայի բուժման միջոցների 70%-ը հավաքվել է շոու բիզնեսի ներկայացուցիչների, ընկերների և ընտանիքի ծանոթների կողմից։
Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը դեռ ամբողջությամբ չի վճարել նրա բուժման ծախսերը
