Կուբայի նախկին նախագահ՝ Ֆիդել Կաստրոն շնորհավորագիր է ուղարկել Հունաստանի նախագահ՝ Ալեքսիս Ցիպրասին կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների առնչությամբ, այն կոչելով «հրաշալի քաղաքական հաղթանակ»։
Նա ասել է, որ «մոտիկից էր հետևում իրադարձություններին և ողջունում էր ամեն մի քայլ»։
Նա հավելել է, որ «ոչ միայն Կուբան է շնորհավորում, այլ Հարավային Ամերիկայի և Կարիպյան կղզիների բնակիչներն էլ են միանում շնորհավորանքներին»։
Նա «հարատև հաջողության մաղթանքներով» եզրափակել է իր նամակը։