Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» արտագնա պատասխան խաղում երեկ հաղթեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»:
Խաղն ավարտվեց 1:2 հաշվով:
Գոլերը.
Տրաինի (66) – Կամո Հովհաննիսյան (7), Վարդգես Սաթումյան (44):
Թիմերը դաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Փյունիկ». 22. Անատոլի Այվազով, 3. Վարազդատ Հարոյան, 5. Կամո Հովհաննիսյան, 20. Լևոն Հայրապետյան, 33. Տարոն Ոսկանյան (ավագ), 8. Գագիկ Պողոսյան, 15. Արթուր Յուսպաշյան, 17. Զավեն Բադոյան, 30. Վարդգես Սաթումյան, 7. Սեսար Ռոմերո, 9. Ռազմիկ Հակոբյան
«Ֆոլգորե». 90. Բիկյարելի, 4. Նուչի, 13. Բոլինի, 14. Ջենեստետի, 15. Բերարդի, 26. Մացոլա, 6. Մուչինի, 8. Պաչինի (ավագ), 23. Ֆ. Բոլինի, 7. Տրայինի, 20. Հիրշ:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղում նույնպես «Փյունիկը» առավելության էր հասել 2:1 հաշվով: