Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքով հուլիսի 8-ին՝ ժամը 20։00-ին, կցուցադրվի «Ո՞վ եմ ես» ֆիլմը, որում գլխավոր դերերից մեկը կատարել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։
Այն դարձել է վերջին դերն իր կարիերայում։ Ֆիլմը նվիրված է երգչուհու ծննդյան օրվան. այսօր նա կդառնար 41 տարեկան, գրում է Комсомольская правда-ն։
Ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել Սևաստոպոլում։ Ողբերգական դետեկտիվում Ժաննան կատարում է իր իսկ դերը՝ երգչուհի, դերասանուհի և պարզապես՝ սիրված կին։