Որոշ աղբյուրների մոտ տեղեկություններ են հայտնվել «HTC» ընկերության կողմից թողարկվող նոր արտադրատեսակի մասին, որը պետք է մրցի անգամ «iPhone 6s»-ի հետ: «HTC Aero»-ի դեբյուտը նախատեսված է բարելավելու ընկերության ֆինանսական ցուցանիշները, որը տարվա առաջին քառորդում կրել է 261 մլն դոլար վնաս:
Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ այս հեռախոսը կունենա 2560 × 1440 պիկսել հնարավորությամբ էկրան: «Gorilla Glass 4» ապակին կպաշտպանի այն վնասվածքներից: Սարքի մասին մանրամասն տեղեկություններ դեռ հայտնի չեն:
Սարքի պաշտոնական ցուցադրությունը նախատեսվում է իրականացնել այս տարվա հոկտեմբերին, իսկ վաճառքը՝ նոյեմբերից: