Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային չորրորդ փորձարկմանը: Այս մասին նշում են հարավային Կորեայի աղբյուրները` հղում կատարելով հետախուզական աղբյուրներին:
«Հյուսիսային Կորեան ցույց է տալիս չորրորդ միջուկային զենքի փորձարկամ նախանշաններ»,-այս մասին նշել է Հարավային Կորեայի միավորման նախարար Ռեո Խիլ Ջաոն:
JoongAng Ilbo պարբերականը երկուշաբթի օրը, մեջբերելով հետախուզական աղբյուրները, նշում է, որ Հյուսիսային Punggye-ri բնակավայրում նկատվում է ակտիվության աճ:
Ապրիլի 10-ից հետո միջազգային դեսպանատների անձնակազմի սպառնալիքի անհանգստությունները մեծ մասամբ անտեսվել է:
Հյուսիսային Կորեան, զայրացած ՄԱԿ-ի պատժամիջոցներից և ԱՄՆ- Չինաստան զորավարժություններից, սպառնացել էր ատոմային պատերազմով վերջին շաբաթներում:
Արդեն բազմիցս նշվել է, որ երկու միջին հեռավորության հրթիռներ են տեղադրվել Հյուսիսային Կորեայի արևելյան սահմաններում: