Խնդրում եմ ինձ` «հետամնացիս, հնադարյան-նախնադարյան, ոչ ժամանակակից հայացքների տեր» մարդուն բացատրեք, ասեք, հասկացնեք…

Լավ, ի՞նչ հաճույք եք ստանում սելֆիից, ինքներդ ձեզ, ձեր մարմնի հատվածները նկարելուց… Ազնվությամբ, իրոք չեմ հասկանում… Շոու բիզնեսի ներկայացուցիչներին, զանազան աստղ-աստղիկանմաններին հասկանում եմ մի կերպ կամ փորձում եմ հասկանալ, իսկ մյուսներին` կներեք ոչ…

Իմմմմա՞ստը…

Հատկապես, որ սելֆիի նկարները հաճախ նման են զոմբիների, մի տեսակ տառապալից տարօրինակ իրավիճակներում գտնվողի, այլամոլորակայինների կողմից փորձարկումների ենթարկվածների դեմքի արտահայտություններին…
Կրկին` իմմմմա՞ստը… Ինքնասիրահարվա՞ծ եք, ինչ եք…

«Зеркало, зеркало, скажи мне одной-кто красатою сравнится со мной?... кто на свете всех милее, всех румяней и белее?».
Իսկ հայելին գիտե՞ք՝ ինչ պատասխանեց Արմենիայի հաղորդավար Արմեն Թադևոսյանի ձայնով և ինտոնացիայով.
-Իմմմմմա՞ստը…

Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք