Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կիսադատարկ ու մի քանիսի համար "ապահով" ՀՀ-ն Նախ Ագահ Սարգսյան Սերժի ապահովությունը այս օրերին ապահովում են ոչ միայն ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ը, ոչ միայն հատուկ ստեղծված 10 բաժինը, այլեւ, առջին անգամ մեր պատմության մեջ` բանակը! Օգանովսկու տխրահռչակ ջոկատին կցված սպայական-ենթասպայական ու կոնտրակտային զինծառայողների հատուկ ջոկատ, որը արձակուրդի պատրվակով սահմաններից Երեւան են տեղափոխված, երեւի թե "ապահովելու" ՀՀՍահմանադրական կարգ ու կանոնը, ջանդամ թե ազրբեջանական բանակի կուտակումներ են արձանագրվում: Բաքվի հետ պայմանավորվել պաշտոնական Երեւանին միշտ ավելի հեշտ է, քան սեփական ժողովդի հետ: 
Գիտե'ք, դիկտատուրա ասածն ինչ է...Այ, երբ որ ՄԵՐ փողերով, մեր երեխաներին մանկապարտեզներում ու բանակում կողոպտելով, մեր ծնողների թոշակները թալանելով, մեր հարկերը մսխելով դիզած մեր իսկ փողերով են մեզ ստրկացնում, ահաբեկում, խաբում ու խոշտանգում: Հ1-Հ2 իրենց կլոններով ` սա է դիկտատուրա, հարկային ու մաքսային թալանը` սա է դիկտատուրա, Հայաստանը պոչամբար, հյուրանոց ու բորդել դարձնելը` սա է դիկտատուրա, քսան տարի մարդկանց արտագաղթի դրդել ու երկրի միակ արտադրությունը` Սփյուռք ավելացնելը` սա է դիկտատուրա: 
Սրա դեմ ենք մենք բոլորս` Րաֆֆին լինի թե չլինի, Պողոսը լինի, Պետրոսը լինի... Հողը այրվելու է ձեր ոտքերի տակ, տականքներ: Մահ կամ Ազատություն!»: