ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է օգտագործել հայհոյանք ԶԼՄ-ներում: Այս մասին հայտնում է Lenta. ru լրատվական կայքը` հղում կատարելով Կրեմլի պաշտոնական կայքին:Ցենզուրայից դուրս բառապաշարի օգտագործման համար նախատեսվում են տուգանքներ: իրավաբանական անձանց համար 20-200 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար 5-20 հազար և հասարակ քաղաքացիների համար 2-3 հազար:

Պատիժը ներկայացված է ադմինիստրատիվ իրավախախտումների օրենսգրքում: Նույն հոդվածով նաև «կարելի է բռնագանձել իրավախախտման առարկան»,սակայն ինչ է հասկացվում այդ հասկացության տակ, առանձնապես չի մեկնաբանվում:

Օրենքը տարածվում է բոլոր տեսակի ԶԼՄների վրա, այդ թվում հեռուստաընկերությունների, տպագրվող մամուլի և համացանցային աղբյուրների վրա: Ինչպես պարզաբանել են պատգամավորները, այն դեպքերում, երբ դժվար կլինի հաստատել, արդյոք ԶԼՄ աղբյուրը պետք է ենթարկվեի պատասխանատվության թե ոչ, գործի մեջ կներգրավվեն նաև փորձագետներ:

Օրենքի բացատրական բաժնում նշվում է, որ լրատվական միջոցների նկատմամբ արգելքը բխում է անչափահասների հետաքրքրություններից: Բացի դա ինչպես նշվում է փաստաթղթում մինչ օրենքի հաստատումը հայհոյանքը արգելվում էր միայն հանրային վայրերում: