«Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը «Յուվենտուսի» հարձակվողի նկատմամբ սառել է այն բանից հետո, երբ «Ծեր սինյորան» կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը բարձրացրել է մինչև 100 մլն. եվրո:
Անգլիացիները գործարքի ֆինանսական պայմանները չափից դուրս բարձր են համարում, տեղեկացնում է Daily Mail-ը:
22-ամյա ֆուտբոլիստը դեմ չէր շաբաթական 250 հազար ֆունտ (շուրջ 350 հազար եվրո) աշխատավարձին:
Միևնույն ժամանակ, «Յուվենտուսը» մերժել է «Բարսելոնայի»՝ 80 մլն. եվրոյանոց առաջարկը, այն դեպքում, երբ Պոգբան դեմ չէր կատալոնական ակումբ տեղափոխվելուն:
Հավելենք, որ անցած մրցաշրջանում Պոլ Պոգբան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ: