եկեք քիչ մը փիլիսոփայենք :)
երբ փոքր էի, հավատում էի, որ, եթե այսօր վատ օր էր, ուրեմն վաղը լավ օր է լինելու :) և հակառակը :)) հետո, երբ մեծացա , հասկացա, որ այդպես չի. եթե այսօր վատ օր է, վաղը կարող է ավելի վատ լինել և՝ հակառակը … բայց միևնույն է ՝ մի քանի օրից լավ է լինելու (ես անուղղելի լավատես եմ) :))) հիմա էլի մեկ-մեկ կարդում եմ, լսում եմ, տեսնում եմ, զգում եմ և հոգնում եմ, ջղայնանում եմ , հիասթափվում եմ , բայց , երբ հիշում եմ, որ ամիսներ առաջ այլ հարթությունից նայում էի բոլոր երևույթներին , որոնք նյարդայնացնում էին ու մտածում էի՝ իրականում ինչ երջանիկ է մարդը, որ կարող է մանր խնդիրներից ողբերգություն սարքել .. ու անընդհատ աղոթում էի ՝ խնդրելով, որ ինձ վերադառնա իմ նախկին կյանքը՝ իր բոլոր տանելի ու անտանելի խնդիրներով և՝ ոչինչ ավելի …
հիմա վերադարձրել ա :))) և՝ Փառք Աստծո :) հենց սկսում եմ նյարդայնանալ ,անմիջապես հիշում եմ խնդրանքս ,գոհունակությամբ ժպտում եմ ու անցնում առաջ :))))
ասածս ինչ է ?
1. երբեք մի մոռացեք, թե ծանր պահին ինչ եք խնդրել Կյանքից կամ խոստացել
2. մի վախեցեք ավելի համարձակ լինել ձեր ցանկություններում, բայց միշտ հիշեք, որ դրանք կարող են իրականանալ :)))
և 3-րդ – այ մարդ մի քիչ թեթև ապրեք էլի , ինչերի հետևից եք ընկել :)))
Լուսինե Բադալյան՝ ֆեյսբուք