Վերջերս Դորտմունդում հունահռոմեական ոճի ըմշամարտի հեղինակավոր մրցաշարում ՝ «Գերմաիայի Մեծ մրցանակի» խաղարկությունում, հայ ըմբիշներն աննախադեպ փայլուն ելույթ ունեցան (մեր պատվիրակները 8 քաշային կարգերից 6-ում ոսկե ու 1 բրոնզե մեդալ նվաճեցին):
Այս, ինչպես նաև սրանից առաջ իտալական Սասարի քաղաքում ունեցած ոչ պակաս հաջողված մրցելույթները մեծապես նպաստեցին, որ օրերս հրապակված ՖԻԼԱ-ի դասակարգման ցուցակում Հայաստանի ընտրանու անդամները առաջադիմեն:
ՖԻԼԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված դասակարգման աղյուսակում, ըստ քաշային կարգերի, 20 լավագույն ըմբիշների շարքերում տեղեր են գտել հետևյալ մարզիկները.
59 կգ՝ 6. Ռոման Ամոյան, 11. Կարեն Ասլանյան,
66 կգ՝ 9. Արամ Ջուլֆալակյան,
71 կգ՝ 15. Վարշամ Բորանյան,
75 կգ՝ 3.Արսեն Ջուլֆալակյան, 17. Կարապետ Չալյան,
85կգ՝ 7. Արթուր Շահինյան, 8. Մաքսիմ Մանուկյան
98կգ՝ 1. Արթուր Ալեքսանյան: