Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում:
Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման, դիրքերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակին: Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են եղել նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, ճաշացանկը, սննդի որակը, տեսականին և պահպանման պայմանները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն եղել է նաև 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, ստուգել է սպառազինության և տեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաև նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքը։ Իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ դրական են գնահատվել:
Աշխատանքային այցն ամփոփվել է բանակային զորամիավորման հրամանատարության հետ անցկացված խորհրդակցությամբ, որի ընթացքում ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել են որոշակի խնդիրներ, ցուցումներ և հանձնարարականներ:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					