«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տղա թոռ է ունեցել և այդ առիթով շատ է ուրախացել։ Մեզ հայտնի դարձավ, որ նրա դուստրը՝ Նվարդը, և ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի որդին՝ Արմեն Մովսիսյանը, օրերս ծնողներ են դարձել։ Վազգեն Մանուկյանը երեք դուստ և երկու աղջիկ թոռ ունի։ Տղա թոռան ծնվելու կապակցությամբ նա շատ է ուրախացել, ընկերներին ասել է, թե վերջին 50 տարում իրենց տանը տղա չէր ծնվել, առաջին տղան է»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: